Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հա­յու­հի­նե­րը և աշ­խար­հի կա­նայք

Հա­յու­հի­նե­րը և աշ­խար­հի կա­նայք
13.03.2020 | 03:25
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նում օ­րերս տե­ղի ու­նե­ցավ «Հա­յու­հի­նե­րը և աշ­խար­հի կա­նայք» խո­րա­գի­րը կրող ցե­րե­կույթ, ո­րը կազ­մա­կեր­պել էին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նը, Հով­հան­նես Թու­մա­նյա­նի թան­գա­րա­նը և «Հա­յու­հի­նե­րի հա­մա­հայ­կա­կան միու­թյուն» ՀԿ-ն: Վեր­ջի­նիս հիմ­նա­դիր նա­խա­գահ Շո­ղա­նե Մել­քո­նյա­նը ներ­կա­յաց­րեց մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա օ­տա­րազ­գի բա­նա­խոս­նե­րին, նշեց, որ նրան­ցից ո­մանք եր­կար տա­րի­ներ ապ­րում ու աշ­խա­տում են Հա­յաս­տա­նում, ճա­նա­չում են հայ կա­նանց և լա­վա­գույնս կկա­րո­ղա­նան բնու­թագ­րել հա­յու­հի­նե­րին:
Հա­յաս­տա­նում հրեա­կան հա­մայն­քի նա­խա­գահ Ռի­մա Վար­ժա­պե­տյա­նը (Ֆել­լեր) Հա­յաս­տա­նում է ապ­րում ար­դեն 50 տա­րի: Ա­մու­սի­նը հայ է, ու­նի 2 տղա և թոռ: Նա հա­մոզ­ված է, որ հայ և հրեա ժո­ղո­վուրդ­նե­րը նման են ի­րար ի­րենց պատ­մու­թյամբ և ճա­կա­տագ­րով: Չի հա­վա­նում ու­ժեղ («տղա­մարդ») կա­նանց ու շատ է կարևո­րում աղ­ջիկ­նե­րի դաս­տիա­րա­կու­թյու­նը:
Սլա­վո­նա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս, հնդ­կու­հի Սան­տոշ Կու­մա­րու խոս­քը շատ հու­զիչ էր. «Սանկտ-Պե­տեր­բուր­գում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին ու­սում­նա­սի­րե­ցի հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը և հաս­կա­ցա, որ մենք ի­րար շատ նման ենք, ու ձեզ շատ սի­րե­ցի: Դուք էլ մեզ նման խա­ղա­ղա­սեր եք և գրե­թե միշտ պաշտ­պան­վո­ղի դե­րում եք: Դուք իմն եք: Տա­րի­ներ ա­ռաջ, երբ ես չէի ու­զում ապ­րել, ինձ օգ­նու­թյան ձեռք մեկ­նեց մի հա­յու­հի: Հա­մոզ­ված եմ, որ այդ կնոջն Աստ­ված էր ու­ղար­կել, ու նրա շնոր­հիվ ես հաղ­թա­հա­րե­ցի այդ վի­ճա­կը: Դուք հին, ար­քա­յա­կան ազգ եք, հին հո­գի­ներ եք. թա­գա­վոր չեն դառ­նում, ծն­վում են: Ա­մեն գի­շեր լու­սաց­նե­լիս՝ մի քա­նի մի­լիոն մարդ­կանց աչ­քեր չեն բաց­վում, ե­թե մեր աչ­քե­րը բաց­վել են, պետք է Աստ­ծուն փառք տանք, շնոր­հա­կալ լի­նենք»:
Հա­յաս­տա­նում վրա­ցա­կան հա­մայն­քի փոխ­նա­խա­գահ, Վրաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան ան­դամ, բա­նաս­տեղ­ծու­հի, թարգ­ման­չու­հի Նի­նո Սպան­դե­րաշ­վի­լին ա­սաց, որ ծն­վել և սո­վո­րել է Վրաս­տա­նում, սա­կայն 35 տա­րի է, ինչ ապ­րում է Հա­յաս­տա­նում: Հայ կնոջ մա­սին ա­ռա­ջին տպա­վո­րու­թյու­նը իր մեջ ձևա­վոր­վել է այն ըն­տա­նի­քում, ուր ին­քը հարս է գնա­ցել: Նրա կար­ծի­քով` հայ կա­նայք շատ աշ­խա­տա­սեր, բա­րի, ա­ռա­քի­նի կին և մայր են: Ա­սաց, որ դա­րեր շա­րու­նակ հա­յերն ու վրա­ցի­նե­րը կողք կող­քի են ապ­րել և շատ ընդ­հան­րու­թյուն­ներ ու­նեն: Եր­կու եր­կր­ներն էլ պայ­քա­րել են հայ­րե­նի­քի, կրո­նի, լեզ­վի պահ­պա­նու­թյան հա­մար: ՈՒ­նեն ընդ­հա­նուր սուրբ՝ սր­բու­հի Շու­շա­նի­կը, ո­րը հա­յոց սպա­րա­պետ Վար­դան Մա­մի­կո­նյա­նի դուստրն էր: Նա ապ­րել է 5-րդ դա­րում: Վրա­ցա­կան ե­կե­ղե­ցին նրան դա­սել է սր­բե­րի շար­քը, քա­նի որ նա պայ­քա­րել է հա­վատ­քի հա­մար: Սեպ­տեմ­բե­րի 10-ին Սուրբ Շու­շա­նի­կի օրն է նշ­վում Վրաս­տա­նում:
Նի­նո Սպան­դե­րաշ­վի­լին հի­շեց նաև, ինչ­պես հայ կա­նայք կա­րո­ղա­ցան ար­ժա­նա­պատ­վո­րեն հաղ­թա­հա­րել բո­լո­րիս հայտ­նի մութ ու ցուրտ տա­րի­նե­րը: Իր խոս­քի վեր­ջում կար­դաց Վա­հան Տե­րյա­նի «Ո՞վ կա­րող է չսի­րել ձեզ» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ո­րը վրա­ցե­րեն է թարգ­մա­նել կա­նանց մի­ջազ­գա­յին օր­վա առ­թիվ:
Կոն­սեր­վա­տո­րիա­յի ի­րան­ցի դա­սա­խոս Սե­յե­դեհ­նա­սիմ Ֆա­թե­մին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց հա­յու­հի­նե­րին, ո­րոնք Հա­յաս­տա­նում ապ­րած 9 տա­րի­նե­րին շատ են օգ­նել ի­րեն` մոր և քրոջ պես:
Քր­դա­կան «Զագ­րոս» պաշ­տո­նա­թեր­թի պա­տաս­խա­նա­տու Լիան­նա Մհո­յանն ա­սաց, որ ին­քը քր­դու­հի է, կրո­նա­կան պատ­կա­նե­լու­թյամբ՝ եզ­դի: Նրա կար­ծի­քով` հայ կա­նայք հա­ջո­ղակ և ակ­տիվ են բո­լոր բնա­գա­վառ­նե­րում, այդ թվում՝ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ: Հու­սով է, որ մի օր էլ իր հայ­րե­նակ­ցու­հի­նե­րը հա­յու­հի­նե­րի պես կկա­րո­ղա­նան կարծ­րա­տի­պեր կոտ­րել:
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին գրա­դա­րա­նի տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար Հրա­չյա Սա­րի­բե­կյա­նը շնոր­հա­վո­րեց կա­նանց տոնն ու մի­ջո­ցա­ռումն ամ­փո­փեց Գրի­գոր Զոհ­րա­պի «Գե­ղե­ցիկ կի­նը ժպ­տա­ցող կինն է» խոս­քե­րով:
Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 40122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ